Armenian text to speach

Ինչու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշեց ամռանն ակտիվ լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում որոշել են ամռանը ակտիվ լինել, անընդհատ հանդիպումներ ունենալ, մարզեր այցելել, քաղաքացիների ընդունելություններ կազմակերպել ու տարբեր ֆորմատներով իրենց մասին հիշեցնել: Այդ պարտականությունը հիմնականում դրված է լինելու խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի, պատգամավորներ Տարոն Սիմոնյանի եւ Անի Սամսոնյանի վրա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:

-Տիկի՛ն Սամսոնյան, ինչո՞ւ որոշվեց, որ պետք է ամռանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ ունենան թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում, այսինքն` խմբակցությունը արձակուրդ չի՞ ունենալու:

-Առաջին ֆորմատը առանց փողկապի հանդիպումներ են քաղաքի տարբեր այգիներում.ու դա ընդլայնվելու է նաեւ բոլոր մարզերում, որը իրականացնելու է «Լուսավոր Հայաստանի» Երեանի խորհուրդը, լինելու են տարբեր հանդիպումներ պատգամավորների նախաձեռնությամբ, ովքեր շրջելու են մարզերով եւ զբաղվելու են տարբեր խնդիրներով: Ու կա նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առանձին նախաձեռնությունը, որկոչվում է «Սուրճը` ձեզնից, քաղցրավենիքը` մեզնից», այսինքն`մենք հատուկ էլեկտրոնային հասցե ունենք, որին մարդիկ կուղարկեն հրավերներ,ումենք, առանց որեւէ խտրականության, կգնանք մարդկանց հետխոսելուիրենց տանը:

-Քանի որ նախընտրական շրջան չէ ՀՀ-ում, ինչո՞ւ եք որոշել հանդիպումներ ունենալ: Գուցե կարծում եք, որ հանրության շրջանում պակասել է ձեր ուժի հանդեպ վստահությունը, ձեր մասի՞ն եք հիշեցնում:

-Հանդիպումների պատճառն այն է, որ «Լուսավոր Հայաստան»-ը, անկախ սեզոնից, ունենալու է նման այցելություններ,ու երբ ստեղծվում էր կուսակցությունը,մենքունեինք նման նախագիծ, այսինքն`մենքմեր կուսակցության պարտքն ենք համարում մշտական կապի մեջ լինել բոլոր քաղաքացիների հետուոչ միայն երեւանում, այլ նաեւ մարզերում: Սովորաբար զբաղված ենք լինում պատգամավորական աշխատանքով եւ չենք կարողանում հասցնել նման հանդիպումներ ունենալ, իսկ ամառն էլ շատ լավ հնարավորություն է ընձեռնում նման հանդիպումներ ունենալու համար: Ի վերջո, դա նաեւ պատգամավորական պարտքն է քաղաքացիների հետ հանդիպել ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ միշտ:Մենք արդեն քաղաքացիներից հրավերներ ստացել ենք, մենքհերթով, այո,պետք է գնանք այցելության:

-Իշխանական շրջանակներում տեսակետ կա, որնման նախաձեռնությունն իրենցից է սկսվել, քանի որիրենք են քաղաքացիների տներ այցելել, մարզից մարզ քայլել, զրուցել նրանց հետու արդյունքում արդեն մայրաքաղաքում թավշյա հեղափոխություն արեցին: Դա՞ է Ձեր կուսակցության նպատակներից մեկը:

-Գիտեք, մենք որեւէ մեկին կրկնօրինակելու նպատակ չունենք, մենքունենքմեր նպատակները ու այդ նպատակներից ելնելով էլ` մշակում ենք մեր ծրագրերը: Եթե ինչ-որ մեիկին թվում է, թե մարդկանց հետշփումը, քայլելը, մարդկանց բարեւելը, կամ գնալ ու նրանց հետսուրճ խմելըինչ-որ մեկի հեղինակային իրավունքն է, ապա չարաչար սխալվում է: Եթե կան լավ օրինակներ, ինչու չէ, կարելի է նաեւ ընդօրինակել: Մենք ուղղակի աշխատելու ենք այս ժամանակահատվածում: Իհարկե կլինեն պատգամավորներ, որիրենց կարճատեւ արձակուրդը կունենան, բայց մենք փորձում ենք կազմակերպել այնպես, որ բոլոր հանդիպումները կարողանանք իրականացնել:

-Բայց խմբակցությունում բոլո՞րն են կողմ նման ռեժիմով աշխատել, որովհետեւ, ինչքան հայտնի է, երեք պատգամավոր է շրջելու ու այցելություն ունենալու քաղաքացիների բնակարաններում:

-Բոլորն էլ կողմնակից են խմբակցությունում, նշված են երեք պատգամավորների անունները, բայց դա մեկնարկն է լինելու այդպես, այնուհետեւ բոլոր պատգամավորներն էլ կմասնակցեն այդ հանդիպումներին:Մենքունենք էլի շատ հետաքրքիր նախագծեր, որոնք քաղաքացիներին շատ կհետաքրքրեն ու դրանք իսկապես նորություն են լինելուու շատ են նպաստելու «Լուսավոր Հայաստան»-ի եւ ՀՀ քաղաքացիների անմիջական շփմանն ու հաղորդակցմանը:

Մինչեւ խորհրդարանական աշխատանքների սկսելը մենք կանենք այդ ծրագրերը, հետո այդ ամենը կհարմարեցնենք խորհրդարանական աշխատանքներին, դրանք մի քիչ կփոփոխենք: Բայց մեր բոլոր ծրագրերը կապված են քաղաքացիների հետ, իրենց խնդիրների հետ: Մենք աշխատելու ենք, մեր նպատակը քաղաքացու խնդիրները լսելը, դրանց լուծումներ գտնելն է, ու, կրկնում եմ, դա կապ չունի սեզոնի հետ: Մենք կարծում ենք, որպետք է ամուր պահվի քաղաքացու հետ կապը, քանի որիրենք, մեզ ձայն տալով, շատ հույսեր են կապել մեզ հետ, իսկ դա մեզ համար այսօր առաջնային է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս