Կիրակի օրը` հուլիսի 14-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ կառավարությունում քննարկում է եղել ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այդ քննարկումը նվիրված է եղել ճանապարհային ոստիկանության համակարգին, եւ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, մի քանի համաձայնություններ են ձեռք բերվել:
Օրինակ, կստեղծվի երթեւեկության անվտանգության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ, եւ ամիսը մեկ անգամ հանդիպումներ կանցկացվեն` հարցերն ավելի խորը քննարկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին քննարկումներից մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, հանդիպումը տեւել է երկու ժամ, որին ներկա են եղել ոչ միայն կառավարության անդամները կամ հիմնական գերատեսչությունների ղեկավարները, այլ նաեւ ներկայացուցիչներ օրենսդիրից, ակտիվիստներ, ՀԿ ներկայացուցիչներ, նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Տեղեկացանք, որ կառավարության ներկայացուցիչների թիվը բավական լայն է եղել. բացի վարչապետից ներկա են եղել նաեւ արդարադատության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարները, ՊԵԿ նախագահը, Կադաստրի կոմիտեի ղեկավարը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը եւ, իհարկե, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, իսկ Ճանապարհային ոստիկանության պետը ներկա չի եղել, նրա փոխարեն մասնակցել է տեղակալը: Իսկ, ահա, օրենսդիր ներկայացուցիչներից մասնակցել են հանդիպման նախաձեռնող Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Արմեն Խաչատրյանը:
Ընդհանուր առմամբ ներկաները գոհ են եղել հանդիպումից, սակայն սպասում էին ավելի բուռն քննարկման եւ մասնավոր զրույցներում նշում էին, թե, օրինակ, դժգոհ են եղել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, որն առհասարակ չիխոսել, ինչպես նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից, որըչի միջամտել այն դեպքերում, երբ խոսք է գնացել այնպիսի ծրագրերի մասին, որոնք կարող էին ֆինանսական միջոցներենթադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում ոլորտի վերաբերյալ խոսել են նախաձեռնության հեղինակները, վարչապետը, ապա նաեւ ՀՀ ոստիկանապետը, եւ հենց Ճանապարհային ոստիկանության համակարգից են եղել ներկաների հիմնական դժգոհությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է փողոցներում առկա գծանշումներին եւ այն հանգամանքին, որ շատ վայրերում դրանք մաքրված են, վարորդները այն չեն տեսնում, որը հավելյալ խնդիրներ է ստեղծում: Դժգոհություն են հայտնել ինչպես ներկաներից մի քանիսը, այնպես էլ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որի եւ ոստիկանապետի միջեւ նաեւ հետաքրքիր զրույց է ծավալված եղել` կապված վերջերս գրանցված մի երեւույթիհետ:
Մասնավորապես, երբ խոսք է գնացել ոստիկանություն-Երեւանի քաղաքապետարան աշխատանքի մասին, Մարությանը դժգոհել է վերը նշված թեմաների շուրջ` ասելով, թե դժվարանում է նաեւ իրենց աշխատանքը, եւ հավելյալ խոչընդոտներ ենստեղծվում ճանապարհային ոստիկանների աշխատանքի պատճառով: Սակայն դրան ի պատասխան` Օսիպյանը նաեւ հիշել է քաղաքապետարանի հետոչ այնքան լավ ստացված մի համագործակցության մասին: Մենք տեղեկացանք, որխոսքը մասնավորապես վերաբերում է Մյասնիկյան պողոտայում կառուցված վերգետնյա անցումին, որիհետ կապված ոստիկանությունն ամիսներ առաջ դիմած է եղել քաղաքապետարանին, սակայն վերջիններիսկողմից պատասխան է եղել, թե դա շատ մեծ ծախս է ենթադրում, եւ պետք է բավարարվել թմբիկ տեղադրելով: Սակայն վերգետնյա անցումի հարցը մեծ քննարկում էր առաջացրել համացանցում, եւ, ի վերջո, քաղաքապետարանը համաձայնել էր վերգետնյա անցումի գաղափարին:
Սա ներկայացվել է որպեսերկու գերատեսչությունների միջեւ չհամակարգված աշխատանքի օրինակ: Եվ առհասարակ, մենք տեղեկացանք, որ ներկաներից հենց երկու պաշտոնյաներն են, կարծես թե, միմյանց հանդեպ լարված եղել եւ փորձել իրար մեղադրել այս կամ այն հարցում: Եվ հետաքրքիր է, որ ՀՀ ոստիկանապետը նաեւ բացատրել է, թե վատ աշխատանքը կապված է ցածր աշխատավարձի եւ համակարգում վերացված կոռուպցիայի հետ:
Ամեն դեպքում, նկատենք, որ հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ քննարկվել են բավականին հետաքրքիր առաջարկներ, օրինակ` վարորդականվկայականներիքննության հանձնման ընթացակարգի ամբողջական փոփոխություն, ոստիկանության աշխատելաոճի փոփոխություն, աշխատակիցների ավելացում, նաեւ խրախուսանքների կիրառում՝ որպես աշխատանքի մոտիվացիա։ Տեղեկացանք նաեւ, որ քննարկվել է նաեւ բալային համակարգը։
Նաիրա Հովհաննիսյան