ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ կլինի Երեւան քաղաքի դատարանի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, քանի որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հուլիսի 11-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններիհամաձայն` դատական համակարգում երկու դատավորի անուն է շրջանառվում, որոնք հավակնություններ ունեն դառնալու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Հուլիսի 11-ին դատավորների ժողովը ԲԴԽ դատավոր անդամներ ընտրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, դատավոր Մեսրոպ Մակյանին եւ ԲԴԽ անդամ դառնալու երդում տվեց ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը: Արդյունքում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շուրջ մեկ շաբաթ է, ինչ թափուր է:

Այսպիսով, ՀՀ դատական օրենսգրքի 121 հոդվածը, որը վերաբերում է Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգին, սահմանում է, որ Դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է ոչ շուտ, քան երկու ամիս, եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով`Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում:

Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ Առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

Բարձրագույն դատական խորհուրդն իրնիստում ուսումնասիրում է ներկայացված ցուցակում ընդգրկված դատավորների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի:

Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է գաղտնի քվեարկություն, որի ընթացքում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:Քվեաթերթիկումընդգրկվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Քվեարկության արդյունքներով հանրապետության նախագահին է առաջարկվում խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայները ստացած անձը:

Դատական համակարգում երկու դատավորների անուններ են շրջանառվում, որոնցից մեկը կարող է դառնալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Իսկ ովքե՞ր են նրանք:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պոտենցյալ թեկնածուներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է` ԴավիթԲալայանը: Հիշեցնենք, որ Բալայանը այն դատավորն էր, որ դատարանների դռների շրջափակման օրը փորձեց պատուհանից ներսմտնել եւ վայր ընկավ:
Իսկմյուս թեկնածուն նույն դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է, որը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի որդին է:

«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցեց դատավոր Դավիթ Բալայանի հետ:

-Պարո՛ն Բալայան, Ձեր անունը շրջանառվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ դառնալու հարցով, ցանկանո՞ւմ եք նախագահ դառնալ:

-Պարոն Բալայանը ոչ հավակնություն ունի նախագահ դառնալու, որ հանկարծ ինձ էլ ընտրեն, քանի որ ես ինքնաբացարկ չեմ կարող ներկայացնել, ես հրաժարական կտամ. դա դատարան չէ, որ ես նախագահ լինեմ:

-Նեղացե՞լ եք:

-Ումի՞ց:

-Ձեր կոլեգաներից, որ Ձեզ չընտրեցին ԲԴԽ անդամ:

-Ոչ, այդ դատարանը չի կարող դատարան լինել,արհեստական կառույց է, քանի որ դատարանի նախագահըչի կարող իր բնականոն գործունեությունը ապահովել:

-Ինչո՞ւ:

-Անհնար է այդ դատարանը ղեկավարել այս գործիքակազմով, դատարանների հեռավորություններով, շենքերով եւ այլն:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ դրա անհնարինության մասին կան թե՛օբյեկտիվեւ թե՛սուբյեկտիվ պատճառներ: «Առաջինը` կարծում եմ` քվեարկող կոլեգաների հետ հակադիր տեսլական, կարելի է ասել, նաեւ տարբեր շարժառիթներ ունենալն է, իսկ երկրորդը` ինձ մոտ նման ցանկության բացակայությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս