ԲԴԽ նիստը դռնբաց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է լինելու, որտեղ ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ այդ Նախշուն Տավարացյանն առարկել էր այդ հարցի հետ կապված` հայտարարելով. «Եթե Դուք պատրաստվում եք 2018 թվականի դիմումը հուլիսի 15-ի Բարձրագույն դատական խորհրդում օրակարգ մտցնել, 9 ամիս հետո քննարկել, ապա նախ Դուք պարտավոր էիք այդ ժամանակ եռօրյա ժամկետում ինձ կանչել ԲԴԽ, իմ դիմումը քննարկել, եւ այս հարցերը կփակվեր, եւ այս անհաջող իրավիճակը չէր առաջանա»:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` Նաշխուն Տավարացյանի ճակատագիրը կախված է ԲԴԽ դատավորներից. եթե նրանք դեմ քվեարկեն երեք գիտնական անդամների այդ նախաձեռնությանը, ապա Տավարացյանը կշարունակի իր գործունեությունը ԲԴԽ-ում: Նկատենք, որ քվեարկությունը լինելու է գաղտնի, իսկ թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ դատավոր անդամները, պարզ կլինի այսօր:

ԲԴԽ նիստն արդեն սկսվել է, այն դռնբաց է:

Մանրամասները՝ քիչ անց:




Լրահոս