ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Զինծառայողը իրավունք ունի՞ բջջային հեռախոս ունենալ:Կորյուն Միլիտոնյան, 50 տարեկան, մեխանիկ ՊԱՏԱՍԽԱՆ. Զինծառայողները իրենց  սեփական  բջջային  հեռախոսից օգտվելու իրավունք չունեն: Յուրաքանչյուր դասակում (զորամասում) կան բջջային հեռախոսներ, որոնցից սահմանված օրակարգով զինծառայողները օգտվում են:ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՊԱՏԱՍԽԱՆ. Դրա մասին խոսակցություն կա, որ թույլատրեն բջջային հեռախոսները: Իսկ թույլատրելո՞ւ են բջջային հեռախոսներ, թե՞ ոչ, դեռ չգիտեմ: Բայց, բնականաբար, չեն թույլատրելու, որ նկարահանող սարք ունենա այդ հեռախոսը: Կունենան հեռախոս, բայց առանց նկարահանող սարքի: Ցավոք սրտի, նման իրավական հարցերի վերաբերյալ մենք էլ տեղեկություն չենք ունենում:ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, իրավապաշտպան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դատելով ՊՆ մամլո խոսնակի պատասխանից` կարելի է ասել, որ բջջային հեռախոսների հարցը դեռ նախարարության օրակարգում չկա: Բնականաբար, սպաները ամեն ինչ կանեն այդ որոշման դեմ, քանի որ հեռախոսներով (արդեն օրինական) զինվորներն իրենց իրավունքները իրապես կպաշտպանեն: Հիշեցնենք, որ մեր «մեծ եղբայր» ռուսները կայացրել են այդ որոշումը` թույլատրելով առանց նկարահանելու հնարավորությունների հեռախոսներ ունենալ բանակում:




Լրահոս