Վարդենիս քաղաքի բնակչուհի Վեռա Կարապետյանն ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է հարևանն ուզում անօրինական ձևով խլել նրա բնակարանը և Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանն , ինչպես է ուզում եղբոր կառուցած հուշահամալիրը ապօրինի ձևով յուրացնել, և այլ նպատակներով օգտագործել:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի հետ:
«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչն այնպես չեմ անում: Անցել է արդեն 8 ամիս, ես շատ բարեհամբույր ձևով պատասխանել եմ իր նամակներին, հարցերին և ընդունել եմ: Մի ամբողջ համայնքի կարևոր հարցեր ունենք լուծելու, և չենք կարող դրանք թողնել և զբաղվել Վռեայի գործերով: Ես չեմ ուզում անրադառնամ այդ հարցին: Շատ ավելի կարևոր հարցեր ունենք, շատ մարդիկ կան, ովքեր իրոք խնդիրներ ունեն՝ մեկն առողջականի , մեկը՝ տանիքի: Վեռան երկու հարց ունի. մեկն ուզում է հարևանի ճանապարհը փակի, մեկն էլ ուզում է հատուկ պահպանվող տարածքը վերցնի սրճարան սարքի: Ես ոչ մի մետր հողատարածք նպատակ չունեմ մոտակա տաս տարում վերցնելու: Այդ տարածքում շուտով կլինի հողալցում և կանաչապատում »,-ասաց Վարդենիսի քաղաքապետը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի սկզբնաղբյուրում: