
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում մասնակցել է International Champions Cup-ի շրջանակներում «Բավարիայի» հետ հանդիպմանը (2:1) և 65-րդ րոպեին փոխարինվել: Խաղի ավարտից հետո Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Հիանալի էր դաշտ վերադառնալ առաջին ստուգողական հանդիպման համար: Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս, ջերմ ընդունելության համար»,- գրել է Մխիթարյանը հանդիպումից հետո: