Գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի գործունեության հետեւանքով Դիլիջանի բնակիչները եւ զբոսաշրջիկները ստիպված են հանդուրժել քաղաքի կենտրոնում տգեղ տեսարանը, շնչել գարշահոտը:
Պարզվում է՝ Դիլիջանի կենտրոնի գարշահոտ տարածող լիճը գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով մաքրվել է մամուռներից:
Մաքրվելուց հետո ջուրն իսկապես չի բուրում, բայց խնդիրն այն է, որ Վարդանյանին պատկանող ընկերության կողմից լճից հանված մամուռը լցվել է շրջակայքը, որպեսզի չորանա եւ հետագայում որպես պարարտանյութ օգտագործվի:
Դիլիջանցիներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ զբոսաշրջային քաղաքի կենտրոնում գտնվող լճակի շրջակայքումէ փռվել մամուռը, որը զբոսաշրջիկների համար բավականին տհաճ տեսարան է եւ գարշահոտ է տարածում: Եթե խնդիր կա մամուռը չորացնելու, կարելի է դա կազմակերպել այլ վայրում՝ բնակիչներին ավելորդ զզվանք չպատճառելով:
Ոսկան Սարգսյան
Տավուշ