«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է վաճառել պահեստում մնացած սերմացուները։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ ՌԴ-ից ներկրված սերմացուների պիտանիության տոկոսը իջած է։ Իսկ դրանք պահեստում են մնացել եւ չեն իրացվել, քանի որ հողօգտագործողները գումար չենունեցել գնելու։ Խոսքը գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2017 թվականին ՌԴ-ից ներկրված սերմացուների մասին է։
Մեզ հայտնի դարձավ, որ չիրացված 143 հազար 505 տոննա գարնանացան գարու, գարնանացան ցորենի 66.15 տոննա եւ 16.675 տոննա կորնգանի սերմացուներն այժմ գտնվում են «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալած պահեստներում, ունեն ցանքային որակական ցածր հատկանիշներ եւչեն կարող օգտագործվել գյուղատնտեսական ցանքերում որպես սերմացու։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք ախտահանված են քիմիական ախտահանիչներով, հետեւաբար չի կարող օգտագործվել պարենային եւ կերային նպատակով։
Ի դեպ, ծրագրի շրջանակներում գարնանացան գարու եւցորենի սերմացուները ՌԴ-ից ձեռք են բերվել 1 տոննան 290 հազար դրամով, կորնգանի սերմացուն՝ 630 հազար դրամով, իսկ հողօգտագործողներին տրամադրվել է համապատասխանաբար 130 հազար, 150 հազար եւ 370 հազար դրամով։
Պարզվում է, որ սերմացուների գնահատման համար «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Տիգրիս»ՍՊԸ-ի միջեւկնքվել է պայմանագիր եւ դրա համար վճարվել է 198 հազար դրամ: Այսպես, մենք տեղեկացանք, որ «Տիգրիս» ՍՊԸ-ի փորձագետը վաճառքի համար սահմանել է հետեւյալ գները՝ 1 տոննա գարնանացան գարու սերմացուի համար` 53 հազար դրամ, գարնանացան ցորենի համար 50 հազար դրամ, իսկ կորնգանի սերմացուի համար` 130 հազար դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում