«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վեթթինգի մասին հայտարարությունը, կարծես թե, երկընտրանքի առաջ է կանգրեցրել նրանց, որոնք պնդում էին, թե դատական համակարգը կբուժի միայն վեթթինգը: Այդ կարծիքը պնդող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը հիմա էլ կարծում է, որ վեթթինգ կարող է անել ապագայում ստեղծվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովը:
Եվ հետաքրքիր է, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը, որը Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ եւ պետք է ամենալավը գլուխ հանի ընդունված օրենքներից, դրանց ձեւակերպումներից, ուշագրավ հայտարարություն արեց` ասելով, թե վեթթինգի նախագիծը ընդունվել է: Ապա իրեն ուղղեց` ասելով, թե նկատի ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: «Դե արդեն օրենքն ընդունել ենք, չեմ հիշում երկրորդ ընթերցում եղել է, թե ոչ, կարծեմ երկրորդ ընթերցմամբ էլ ընդունեցինք արդեն: Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը կանի ամեն ինչ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում