«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Գործուղումների վրա փող չխնայող, բայց «բոլոր պատգամավորներին միանման սենյակներ» խոստումը չկատարած ԱԺ-ում բուռն շինարարություն է՝ փոխում են ջեռուցման համակարգը։ «31 սենյակում փոխվել է, զուգահեռ` այդ սենյակները վերանորոգվում են, հայտարարվել է լուսամուտների փոփոխման մրցույթ։
Հազիվ էլ մինչեւ նոր նստաշրջան այդքանը հասցնենք, սակայն շատ ակտիվ միջոցառումներ են տեղի ունենում ԱԺ այգում․ օրերս, «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում, ցուցադրվեց «Թեյախմություն Մուսոլինիի հետ» ֆիլմը»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: Հատո՞ւկ էիք ընտրել այդ ֆիլմը։ «Ոչ, այդպես էր ստացվել։ Հուլիսի 20-ին էլ շախմատի մրցույթ ենք կազմակերպելու՝ պատգամավորները խաղալու են երեխաների հետ»: Կարծես դա էլ է նշանային․ այս ԱԺ-ի մասին ասում են` «մանկապարտեզ»: «Չէ, այդ օրը Շախմատի միջազգային օրն է»: Սերժ Սարգսյանի՞ն եք քողարկված փիառում։ «Ոչ, չկա նման բան, գալու են նաեւ հայտնի շախմատիստներ՝ մրցանակներ տան հաղթողներին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում