ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներից են ավելացել զբոսաշրջիկների թիվը. ուշագրավ տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու տարում Չինաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկներն ավելացել են: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով` անցած տարվա տվյալներով` գրեթե զրոյական վիճակից 2 տարվա ընթացքում Հայաստանը Չինաստանից ունի արդեն մոտ 10 հազար զբոսաշրջիկ: Բացի այս, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՌԴ-ից ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակն է աճել 19.7 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը 105 մլն դրամ կհատկացնի Զբոսաշրջության կոմիտեին։

Նշված գումարով աշխատանքներ կիրականացվեն 2 ուղղությամբ. 15 մլն դրամը կհատկացվի 2 տիպային նախագծման աշխատանքներն իրականացնելու համար. կկառուցվեն մարզային ճանապարհային կայաններ, կստեղծվի հայտնի զբոսաշրջային ուղղություններին կից տարածքներում անհրաժեշտ բոլոր հիմնական չափանիշներին համապատասխան միջավայր: Իսկ 90 մլն դրամն ուղղվելու է թիրախային շուկաներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում մարքեթինգային միջոցառումների ծավալմանը: Առհասարակ օտարերկրացիների ժամանումները 14.4 տոկոսով են ավելացել:

Սա սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ամփոփ տվյալն է, որովհետեւ օտարերկրացին միշտ չէ, որ միայն զբոսաշրջության նպատակով է գալիս, կա նաեւ գործարար այցելություն: Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ այդ գումարները անիմաստ չեն վատնվի եւ իրապես կծառայեն իրենց նպատակին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս