Ես իմ ճիշտը ապացուցի, իրենք են գտնվում ծիծաղելի վիճակի մեջ. Նախշուն Տավարացյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարական է տվել: ArmLur.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նա նշեց. «Իրավաբան-գիտանականների կողմից ներկայացված միջնորդությունն իմ լիազորությունը դադարեցնելու մասին, ոչ իրավաչափ միջնորդություն էր,  արդեն իսկ հումորային իրավիճակ ստեղծեց ինձ մոտ: Այստեղ հարց է գնում՝ նրանց գտնվելն այդտեղ լեգիտիմ է, թե ոչ: Ես. որպեսզի մինչև վերջ գնամ, նրանց ապացուցեմ, որ դուք եք գտնվում ծիծաղելի վիճակի մեջ, իմ ճիշտը մինչև վերջ տարա հատուկ նպատակով», – նշեց նա:

Տավարացյանը ընդգծեց, որ որպես գիտնական պետք է գնան և մտածեն իրենց իրավական գիտելիքների մասին: Նրա խոսքով, իրեն որևէ ճնշման չեն ենթարկել և այս քայլով ցանկանում էր ապացուցել, որ նրանք իրավական առումով սխալվել են:




Լրահոս