Երբ կառավարության անդամներն արձակուրդ կմեկնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի եւս, ինչպես նախորդ տարիներին, կառավարության անդամները միաժամանակ արձակուրդ չեն գնա, եւ յուրաքանչյուր հինգշաբթի օրն անցկացվող կառավարության նիստերը կշարունակեն գումարվել, իսկ այդ օրերին գերատեսչության ղեկավարների` արձակուրդում գտնվելու դեպքում նրանց կփոխարինեն տեղակալները:

Եվ, ահա, հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 7-ը գործուղման մեջ կլինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն արձակուրդում կլինի օգոստոսի 5-ից մինչեւ 16-ը ներառյալ: Կառավարության մյուս անդամների մեծամասնությունը եւս օգոստոս ամսվա տարբեր օրերին կլինեն արձակուրդում: Առհասարակ, օգոստոս ամիսը համարվում է պասիվ ամիսներից, եւ Ազգային ժողովը եւս գտնվում է արձակուրդի մեջ:




Լրահոս