Ինչպե՞ս կհանգուցալուծվի Սահմանադրական դատարանի թնջուկը, և ինչ ծրագրեր ունեն իշխանությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն այդպես էլ հանգուցալուծում չի ստանում: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում իրավիճակի հանգուցալուծման մասով:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`մինչեւՎենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրագույն դատական խորհրդի պարագայում:

Եվ,մեր տեղեկություններով, Վահե Գրիգորյանի` ՍԴ դատավոր ընտրվելուց հետո հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պեսպետք է ամենատարբեր պատճառներով հերթով հրաժարական տային:

Սակայն այդ ծրագիրը չհաջողվեց, եւ ՍԴ անդամներն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունեն:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՍԴ դատավոր ընտրվելուցհետո Վահե Գրիգորյանը գրեթե չիշփվում ՍԴ ներկայիս կազմի հետ, անգամ չի մասնակցում նիստերին այն դեպքում, երբ մյուս դատավորները պարտաճանաչ կերպով կատարում են իրենց աշխատանքը:«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը եւս հաստատեց, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուցհետոոչ մի դատական նիստիչի մասնակցել, այնինչ մյուս բոլոր դատավորները պարտաճանաչ մասնակցում են, նիստերն անցկացնում եւ որոշումներ կայացնում:

Գյուլումյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ առիթներ ունեցել է շփվելու Վահե Գրիգորյանիհետ, սակայնոչ դատական նիստերի ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քանի որ իշխանությունների` ՍԴ անդամների հրաժարականի ծրագիրը չստացվեց, վերջիններսորոշել են այլ ձեւով հարցը գլխի բերել եւ նախաձեռնել նաեւ սահմանադրական փոփոխություններ, որն, իհարկե, հնարավորություն կտա հարցը գլուխ բերել: Եվ, ահա, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին` ասելով, որ այն լուծելու հարցում չի բացառում սահմանադրական փոփոխությունների իրականացումը, սակայն միեւնույն ժամանակ ճիշտչի համարել երկրում սահմանադրությունների հաճախակի փոփոխությունը:

«Ճիշտ չեմ համարում, որ երկրում սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Եվ նաեւ կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում շանս ստանա, որմենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա: Բայց, ընդհանուր առմամբ, հուլիսի 5-ին ես արձանագրեցի, որ կա մի շատ կարեւոր եւ արդարացի փաստարկ, որմենք երբեք ժողովրդի լեգիտիմքվեն ստացած սահմանադրություն չենքունեցելեւ այսօր էլ չունենք», – նշել է նա եւ ընդգծել, որ դա պետք է արվի ժողովրդի ցանկությամբ:

«Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետեւ կարող է դա էլի մեկնաբանվել, որնոր իշխանություններն են այժմ ուզում իրենց համար ձեւել այս Սահմանադրությունը, բայց կարծում եմ, որ հանրության մեջ նորմալ է, որ նման նախաձեռնություններ լինեն: Կարեւոր է, որ Հայաստանում լինի Սահմանադրություն, որիօգտին ժողովուրդն իրոք քվեարկի: Իսկ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաեւ սահմանադրական փոփոխությունների իրականացումը»,- նկատել է Փաշինյանը:

Ըստ էության, ստացվում է`իշխանությունների համար,բացի Սահմանադրական դատարանում ճգնաժամը վերացնելուց, նաեւ Վահե Գրիգորյանի`ՍԴ նախագահ դառնալու ճանապարհը հարթելու գերխնդիր կա: Ի վերջո,հենց սկզբից էլ ասվում էր, որ նրան են ցանկանում տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, եւ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն կտան հանգեցնել դրան: Սակայն պետք է հասկանալ` ի վերջո, արժե արդյոք մեկ մարդու համար սահմանադրական փոփոխություններ անել, միայն թե Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ նախագահ:

Իսկ ի՞նչ է ենթադրում օրենքը, եւ ինչպե՞ս կարելի է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել եւ կատարել:

Ըստ էության, իշխանությունները պետք է փոփոխություններ անեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում,եւ,ըստ Սահմանադրության, այն սահմանադրական օրենք է եւ ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր, եւ այս նախաձեռնությունն անցկացնելու համար բավարար է 79 կողմ ձայնը, եւ,ըստ էության,իշխողուժինոչինչչի խանգարի կատարել այդ փոփոխությունները:

Ըստ 15-րդ գլխի`Սահմանադրության մեջ փոփոխություն անելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուրհիսուն հազար քաղաքացի:Մյուս հոդվածն էլ սահմանում է, որ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով: Նման փոփոխություն կարող է կատարվել համապատասխան օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի հետո:

Ստացվում է` եթե իշխանություններն ապավինում են քաղաքացիների որոշմանը, ապա պետք է 150 հազար քաղաքացի նախաձեռնի նման փոփոխություն: Սակայն այստեղ նաեւ հարց է առաջանում, թե որքանով են քաղաքացիների համար այս պահին կարեւորություն ներկայացնում սահմանադրական փոփոխությունները, այն էլ`իրականում միայն Վահե Գրիգորյանին` ՍԴ նախագահ դարձնելու համար:

Հ.Գ. Սահմանադրական դատարանի աշխատակազմի մամուլի հաղորդագրությունը` «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ. սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկյան հանձնաժողովին դիմելու եւ այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները մինչեւ պատասխանները ստանալը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս