«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության վերջին նիստում որոշում է կայացվել լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Ըստ մեր աղբյուրների` լուծարման պատճառը «նյութական-հեղափոխական» է, քանի որ հիմնադրամին է պատկանում երկու բավականին «գեղատեսիլ» շենք․ մեկը Երեւանի կենտրոնում` Աբովյան փողոցում նորակառույց հսկայական շենքն է, մյուսը Ծաղկաձորում` օլիմպիական բազայի կորպուսներից մեկն է:
Որոշվել է, որ դրանք պետք է վաճառվեն, գնորդներն արդեն կան, սակայն նրանց անունները գաղտնի են պահվում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում