Այդ ժամանակ փոքր էի, ծնողներս խուսափեցին միայնակ ուղարկել արտերկիր. Դայանա Դավթյանը՝ իր անցած ուղու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրերս տեղի է ունեցել ,Միսս Տիեզերք Արմենիա 2019ե գեղեցկության մրցույթը, որում հաղթող է ճանաչվել Դայանա Դավթյանը: Նա վերջին երեք տարում չէր զբաղվում մոդելինգով, բայց երբ Հայաստանը լիցենզիա ստացավ ,Միսս Տիեզերքե, ,Միսս Աշխարհե մրցույթների համար, որոշեց ուժերը փորձել:

,Ցանկություն առաջացավ մասնակցել նման մեծ վարկանիշ ունեցող մրցույթներին: Ու թեեւ մոդելի աշխատանքն ինձ համար հոբբի է, լավ առաջարկներն ընդունում եմե,-,Ժողովուրդե օրաթերթի հետ զրույցում ասաց Դայանան:

Ի դեպ, նա հրավերներ է ստացել նաեւ նկարահանվելու սերիալներում՝ գլխավոր դերերում, սակայն մերժել է. ,Դեռեւս չունեմ նման ցանկություն, բայց, ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք: Գուցե վաղը ցանկանամ նկարահանվելե,-ասաց Դայանան: Հիմա նա սովորում է Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում, ,Գրաֆիկ դիզայնիե բաժնում:

Հարցին, թե երբեւէ արտերկրից համագործակցության գայթակղիչ առաջարկներ ստացել է, մեր զրուցակիցը պատասխանեց.,Այո, բայց քանի որ այդ ժամանակ փոքր էի, ծնողներս խուսափեցին ինձ միայնակ ուղարկել արտերկիր, մերժեցի առաջարկըե:

Դայանան հավելեց, որ ծրագրել էր այս ամառ հանգստի մեկնել որեւէ եվրոպական երկիր, սակայն ,Միսս Տիեզերք Արմենիաե-ում հաղթելուց հետո պլանները փոխվեցին. ,Հիմա արդեն մեծ պատասխանատվություն եմ կրում, դեկտեմբերին պետք է Հայաստանը ներկայացնեմ մրցույթում, ուստի պարապում եմ ֆիթնես, անգլերեն ու էլի շատ բաներ, իսկ դա մեծ ժամանակ է պահանջում: Ուստի հանգիստը հետաձգվեցե:

Նշենք, որ ,Միսս Տիեզերք Արմենիա 2019ե մրցույթին մասնակցել է 15 աղջիկ: Նրանք նախ ներկայացել են ազգային տարազներով, որին հաջորդել է գեղեցկության մրցույթի հիմնական փուլերը՝ լողազգեստ եւ երեկոյան հագուստ։ Դրանից հետո ժյուրին երկարատեւ քննարկումներից հետո հայտնել է լավագույն հնգյակի անունները` Դայանա Դավթյան, Նաիրա Վարդանյան, Մարինա Դանիելյան, Անետա Գաբրիելյան եւ Լիանա Ոսկերչյան: Նրանք մասնակցել են հարցազրույցի փուլին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս