Այս թիմից կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հասնել ազգային հավաքական. Արթուր Ոսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Պորտուգալիայի դեմ խաղից հետո (0:4) շփվել է լրագրողների հետ եւ պատասխանել մի շարք հարցերի.

«Առաջինը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին եւ լրագրողներին, ովքեր այս երկու օրվա ընթացքում կարողացան ոգեւորել մեր տղաներին: Այդ ամենը զգացվում էր խաղադաշտում:

Մենք եզրերում կատարել էինք փոփոխություններ եւ խաղադաշտ դուրս բերել ավելի արագ ֆուտբոլիստների: Պորտուգալացինրը շատ արագ էին եզրերում, եւ դա էր փոփոխությունների պատճառը: Գրենիկ Պետրոսյանը լավ հանդիպում անցկացրեց, եւ շատ ուրախ եմ, որ նա խաղը խաղի վրա ավելացնում է: Գոհ ենք ե´ւ Գրենիկի խաղից, ե´ւ Նարեկի: Կարելի է ասել , որ մենք խաղում էինք մինչեւ 18 տարեկանների թիմով, եւ պետք է ընդգծել, որ սա ապագայի հավաքական է:

Մեր ֆուտբոլիստները մարզումների ժամանակ իդեալական էին գործում , բայց այդպիսի ֆուտբոլ մեր կողմից տեսանք միայն հանդիպման մեկնարկում: Այս խաղի ընթացքում արագ չէին գործում նաեւ մեր պաշտպաններն ու կիսապաշտպանները: Այս մրցաշարը մեծ փորձ էր նաեւ ինձ համար: Տարբեր խաղերում խաղացինք տարբեր տակտիկաներով:

Կարողանում էինք մրցակիցներին զրկել գնդակից, սակայն գոլեր էինք բաց թողնում անհատական վարպետության շնորհիվ: Դժվար էր այդ առումով պայքարել Պորտուգալիայի հետ: Մենք, սակայն, կարողացանք պորտուգալացիներին զրկել հաջողությունից: Դա մենք ուսումնասիրել էինք :

Հրաշալի կլինի, որ այս հավաքականից գոնե 3 ֆուտբոլիստ հասնի ազգային հավաքական: Այստեղ կան ֆուտբելիստներ ովքեր կարող են հասնել Հայաստանի ազգային հավաքական»,- ասել է Ոսկանյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս