Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը սոցցացնի իր էջում գրառում է կատարել.
Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ եւ սոցցաների օգտագերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը:
Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։
Երեւանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա։