Գյումրիում երեկ՝ հունիսի 21–ին կրակոց է հնչել։
Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից, որ ժամը 19։20 –ին ոստիկանությունում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իր տան դիմաց դստեր նախկին ամուսինը զենքով կրակել է։
Նույն օրը ժամը 19։30–ին Գյումրու Շիրակացի փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով օդ կրակած տղամարդը բերման է ենթարկվել։