ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սահմանային իրավիճակի վերաբերյալ անհանգստանալու խնդիր չի տեսնում:
Այս մասին Տոնոյանն ասաց հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում:
«Որոշ մասերում վերահսկելի լարվածություն է առկա, բայց անհանգստանալու խնդիր չունենք»,- ասաց Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ լարվածությունը կապված է երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ, որոնք թեև երկկողմանի են, սակայն ադրբեջանական կողմը փորձում է խափանել հայկական կողմի աշխատանքը:
Նախարարն անդրադարձավ նաև Զինված ուժերում տեղի ունեցող միջադեպերին: Նա ասաց, որ Զինված ուժերում տարվա կտրվածքով միջադեպերի նվազում կա:
Նա նշեց նաև, որ այս դեպքում վիճակագրությունն ամենաանշնորհակալ մոտեցումն է, որ կարելի է ցուցաբերել, որովհետեւ ցանկացած մեկ զինծառայողի, գործընկերոջ մահը անվերականգնելի է եւ բարոյապես բոլորի վրա ազդում է:
«Կարող եմ ասել, որ ունենք որոշակի նվազում, բայց նաեւ ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու տվյալ զինծառայողի հոգեվիճակը: