Ռուսական ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները մինչև հաջորդ տարվա սկիզբը կլինեն Հայաստանում. Դավիթ Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկիզբը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով բանակում սպառազինության այլ համալրումներին՝ նախարարը, փակագծեր չբացելով, նշեց, որ ռազմական անակնկալներ են լինելու:




Լրահոս