Եկեղեցու գույքը չի վնասվել. փոքր գումար են տարել. Վիրահայոց թեմի մամուլի պատասխանատու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կողոպտել են Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին:

Լուսադեմին անհայտ անձը գիշերը ներխուժել է եկեղեցի, գողացել գանձանակում եղած՝ նվիրատվության գումարը, վաճառքի դրված սրբապատկերներ ու փայտե խաչեր:

Առավոտյան մոմավաճառը նկատել է, որ գումարը, սրբապատկերներն ու խաչերը չկան, տեղեկացրել է եկեղեցու հոգևոր սպասավորներին: Ոստիկանություն են կանչել: Քրեական գործ է հարուցվել:

«Մենք դատապարտում ենք այս երևույթը, մարդիկ պետք է վախենան եկեղեցուց որևէ բան դուրս տանելուց, սակայն ցավոք, նման մարդիկ կան: Գտնում ենք, որ ճիշտ է, որ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում, ու մեղավորները կպատժվեն: Թեմն իրազեկված է, թեմի առաջնորդական տեղապահը խոսել է տեղի հոգևոր ծառայողների հետ»,- Ալիքի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամլո պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը:

Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ խոսքը մոտ 200 լարի գումարի մասին է, մոմավաճառի սեղանի մի քանի փոքրիկ սրբապատկերների ու փայտե խաչերի:

Նշենք, որ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 117 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կողոպուտի կասկածանքով արդեն ձերբակալված կա:




Լրահոս