
Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սարդարապատ գյուղ, որտեղից հիվանդանոց էր տեղափոխել երիտասարդ տղայի դի։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ տղան 10-րդ աշակերտ է, շատ լավ ընտանիքից:
«Ընկերների հետ մագնիտաֆոն են ուզեցել սարքել, հոսանքի բաց լարա ընկել ոտքի տակ ու էդ դժբախտ դեպքը պատահել է: Շատ լավ խելացի տղա էր, ունի իրենից փոքր քույր: Ընտանիքն ապրում է նորմալ սոցիալական պայմաններում»,-ասաց համայնքի ղեկավարը:
Նշենք, որ նախնական տվյալներով՝ ժամը 19։50-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ 18-ամյա Է․Ղ․-ն գյուղում 47-ամյա Գուրգեն Գ․-ին պատկանող ավտոտնակում ավտոմեքենան վերանորոգելու ժամանակ ոտքը պատահաբար դրել է բաց հոսանքալարի վրա և հոսանքահարվելու հետևանքով մահացած վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Լիդա Եղիազարյան