ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդն Արմավիրի ոստիկաններին է հանձնել մի ամբողջ զինանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին Արմավիրի մարզում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքը՝ շնորհիվ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Նալբանդյան գյուղում ապրող 59-ամյա մի տղամարդ, անսալով համայնքային ոստիկանի հորդորներին, հայտնել է, որ տանը տարբեր տեսակի ապօրինի զենք-զինամթերք ունի և ցանկանում է հանձնել ոստիկանություն։ Տուն մեկնած ոստիկաններին տղամարդը ցույց է տվել զենքեր թաքստոցները։

Հայտնաբերված 4 վառոդային լիցքով նռնականետը, երկու պահունակով «Կալաշնիկովի» ինքնաձիգը, պայթուցիչներով տարբեր տեսակի 5 նռնակները, ծխահանները, 7,62 և 5,45 մմ տրամաչափի 450 փամփուշտները փաթեթավորվել և ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։




Լրահոս