
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: ԴԽ-ի հայտարարության մեջ ասվում է, որ լիազորությունների դադարեցման հիմքը նրա հրաժարականն է:
«Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019-ից դադարել են»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 19-ին: