Գյումրիում աղբը հավաքելու ժամանակ տղամարդ է վիրավորվել նռնակի պայթյունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի քաղաքում  հուլիսի 21-ին նռնակի պայթյունից աղբը հավաքող  44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

«Գյումրի» բժշկական կենտրոնից ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի պայթյունային վնասվածք, բազմաթիվ վերքեր  ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975 թվականին ծնված մի տղամարդ:

Քննիչի գլխավորությամբ մեկնած խմբին պարզվել է, որ նույն օրը 23:00-ի սահմաններում նշված անձը իր կողմից վարած մեքենայով Կոշտոյան փողոցի աղբամանների աղբը հավաքելու ժամանակ գտել է նռնակի պայթուցիչ, պայթուցիչի օղակը բացվելու հետեւանքով ստացել է վնասվածքներ: Նշանակված է փորձաքննություններ, նյութեր են  նախապատրաստվում»:




Լրահոս