Հետաքրքիր թվեր` ԱԱԾ-ի հաշվետվությունում. որքան գումար է վերականգնվել բյուջե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել տարբեր ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Ընդ որում, այդ աշխատանքներն ընդգրկել են 2018 թվականի մայիսի 10-ից մինչեւ 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածը, այսինքն` խոսքը թավշյա հեղափոխությունից հետո հանցավորության դեմ պայքարի ոլորտումտեղի ունեցած իրադարձությունների մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հաշվետվությունը, տեղեկացավ, որ այս մեկ տարուց ավելի ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտիկողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկթվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.:

Ընդ որում, հետաքրքիր է, որ միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցվել է 72 քրեական գործ: Որպես համեմատություն`նշենք, որ 2018 թվականին այդպիսի քրեական գործերիթիվը եղել է 41-ը, իսկ այս տարվա մինչեւհունիսն արդեն 31 այդպիսի գործունեության դեպք է եղել: Սակայն դրանցից միայն 5-ի նախաքննությունն է ավարտվել, իսկ 2-ինը կարճվել, որից մեկը հանրությանը հայտնի «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի վերաբերյալ քրեական գործն էր, եւ միայն այս ընկերության գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 3 մլրդ 37 մլն 952 հազար դրամ: Ուշագրավ է, որնախաքննության ընթացքում ամբողջովին վերականգնվել է վնասը, սակայն քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Տնտեսական հանցագործությունների մասով 32 քրեական գործ ուղարկվել է`ըստ քննչական ենթակայության,  իսկ 32-ի նախաքննությունը շարունակվում է: Եվ միայն այս բնույթի հանցագործությունների մասով պատճառվել է ընդհանուր առմամբ 46 մլրդ 791 մլն 564 հազար դրամի վնաս: Եվ այստեղ քննվող քրեական գործերով այս չափի վնասից արդեն վերականգնվել է 22 մլրդ 652 մլն դրամը:

Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում կարճված եւ դատարան ուղարկված մյուս քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 186 մլն 83 հազար դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 6 մլն 99 հազար դրամ: Ընդհանուր առմամբ վերականգնվել է 105 մլն 750 հազար դրամ:

Այսպիսով, եթե ամփոփելու լինենք, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից մայիսի 10-ից մինչեւհունիսի 14-ը քննվել է 406 քրեական գործ, որոնցից 137-ը եղել է անձի նկատմամբ: Այստեղ վարույթը կարճվել է 35 քրեական գործով, կասեցվել է 19 քրեական գործով: Տվյալների համաձայն` նաեւ 22 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միեւնույն ժամանակ, հաշվետվության մեջ նշված է, որ ԱԱԾ-ն այս ընթացքում պետական իրավասու մարմիններին, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանությանը եւ նախաքննական մյուս մարմիններին ուղարկել էկոռուպցիոն, տնտեսական, զինվորական, պաշտոնեական եւ այլ բնույթի չարաշահումների վերաբերյալ 1000-ից ավելի տեղեկություններ կամ նախնական նյութեր, որոնց հիման վրա տարբեր մարմինների կողմից հարուցվել են 300-ից ավելի քրեական գործեր:

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի հունվարից մինչեւ մայիսը ԱԱԾ-ի կողմից հարուցված է եղել 95 քրեական գործ, վերսկսված էր եղել 11 քրեական գործի վարույթ, իսկ58 քրեական գործ 2017թ-ից փոխանցվել էր 2018թ.: Այսպիսով, ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ՔԴ-ի կողմիցքննվել է 164 քրեական գործ 83 անձի նկատմամբ:

Որպես համեմատություն նշենք, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով իրավասումարմինների կողմից հարուցված քրեական գործերով` հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել էր 84 մլրդ 869 մլն 951 հազար դրամ, եւ բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. ընթացքում վերականգնվել էր 27 մլրդ 775 մլն դրամ, իսկշուրջ 6 մլրդ 922 մլն դրամ մնասը երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս