Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին տասնամյակի բոլոր ցուցանիշները, գրում է «Известия»-ն:

Ընթացիկ տարվա առաջին ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 98 000 մարդ է կազմել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 57 100 է եղել:

Նշվում է, որ ամենից շատ ավելացել է Հայաստանից և Ուկրաինայից ներգաղթյալների թիվը: 2019թ.-ի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12 800 մարդ՝ 2018թ.-ի 4900-ի համեմատ: Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստան է ժամանել Հայաստանի 49 000 քաղաքացի:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Բելառուսից և Մոլդովայից ՌԴ միգրացիոն աճը կտրուկ նվազել է:




Լրահոս