ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը ազատվում է նախկին կադրերից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՔԿ նորանշանակ ծառայության պետն առաջիկայում կազատվի նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանից:
Ինչպես հայտնի է, օրերս աշխատանքից ազատվեց ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, որից հետո ՔԿ ծառայության պետ նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչականի պետ Արթուր Գոյունյանը:
Տպավորությունն այնպիսին էր, որարդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը չի հաշտվել Արտյոմ Մխոյանի հետ, սակայն իրավապահ համակարգումլուրեր են պտտվում, որ Մխոյանի գնալը բավականին խորը արմատներ ունի: Դեռ 2018 թվականի նոյեմբերի 15-ին հրապարակվել էր այն մասին, որ քրեակատարողական հիմնարկները կնորոգվենոչ թե դատապարտյալների, այլ պետական գումարներով: 270 մլն դրամ հատկացվել էր «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ների վերանորոգման աշխատանքների համար: Եվ արդեն 2019 թվականի հունիսի 20-ին գործադիրի նիստի օրակարգում ընդգրկվել էր կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կրկին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ հատկացնելու մասին հարցը, սակայն հարցն օրակարգից հանվել էր: Եվ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ այստեղ չարաշահումներ են հայտնաբերվել:
Ավելին, հենցնույն կառավարության նիստում ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշել էր, որ քրեակատարողական ծառայությունում իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են, որ ՔԿՀ-ներում նորոգումներն իրականացվել են խախտումներով, նաեւ խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների դրույթների կատարման մեջ, եւ ՊՎԾ կազմած տեղեկանքն ուղարկվել է գլխավոր դատախազություն: Ահա այս պատմության մեջ էլ թաքնված է «շան գլուխը». անցած տարի հատկացված 270 միլիոն դրամը նպատակին չի ծառայեցվել, որի հետեւանքով էլ նորանշանակ նախարարը թույլչիտվել այս տարի քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ տալ: Իրավապահ մարմիններում տարածված լուրերի համաձայն` այս չարաշահման բացահայտման պատճառով են Մխոյանին ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի:
Ի՞նչ փուլում է ՊՎԾ-ի դիմումը
«Ժողովուրդ» օրաթերթը Պետական վերահսկողության ծառայության դիմումի ճակատագրի մասին հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազությունից, թե ինչ ընթացք են տվել դիմումին, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ արդարդատության նախարարության քրեակատարողական ծառայության պետական կարիքների համար իրականացված գնումների գործընթացների ուսումնասիրության վերաբերյալ ՊՎԾ-ից ուղարկված փաստաթղթերը, որոնք ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում: Ուսումնասիրության շրջանակներում հանձնարարված անհրաժեշտ գործողությունների արդյունքներից կախված` կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»:
Կադրային ջարդը սկսված է
Ու մինչ իրավապահները ուսումնասիրում են, ՔԿ ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը սկսել է կադրային ջարդը: Գրել էինք, որվերջինս, նշանակվելով պաշտոնին, նախ առաջինը աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին եւ նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին: Ի դեպ, ՔԿ ծառայությունում տարածված լուրերի համաձայն` Պապոյանը նախկին ղեկավարներից որեւէ մեկին չի ենթարկվել ուորեւէ մեկի պահանջը չի կատարել,եւ շատերն էլ նրա ասածին չեն փորձել հակառակվել «շառ ու փորձանքից» հեռու մնալու համար: Ի դեպ, ՔԿ ծառայությունում տարածված լուրերի համաձայն`Քոչինյանի հեռացումը համակարգում ծանր են տարել,ուչի բացառվում, որ նրա հեռանալով այլ մարդիկ եւս գնան:
ՔԿ ծառայությունում ազատումները այսքանով չեն ավարտվելու: Լուրեր են պտտվում, որ նորանշանակ պետ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից կամ, այսպես ասած, հնաբնակներից, եւ հաջորդ ազատման դիմումը հավանաբար կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալներից եւս մեկը. խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է:
ՔԿ-ում տարածված լուրերի համաձայն` Միքայելյանը համարվում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադրերից,քանի որ համակարգ է մտել արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի օրոք: Մասնավորապես, 2006-2007թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ է եղել, 2015-2017թթ.` ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ,2017-2018թթ.` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ,2018-2018թթ.` ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ,իսկ, ահա,ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի 2018թ.-ի հունիսի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:
Ի դեպ, ՔԿՀ-ում տարածված լուրերիհամաձայն`Մանուկ Միքայելյանը, լինելով ՔԿ ծառայությունում օպերատիվ գծով պետ, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների եւ կալանավորների գործողությունների մասով չի տիրապետել օպերատիվ իրավիճակին, ուստիչի բացառվում, որ սա կարող է պատճառ դառնալ, որ նրա ազատման մասին տեղեկություններ պտտվեն:
Օպերատիվ գծով պետը` իր ազատման մասին
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել Մանուկ Միքայելյանից, թե արդյոք նրան ասել են, որ ազատման դիմում գրի եւ հաջորդ հեռացողն արդյոք նա է: Ի պատասխան` Մանուկ Միքայելյանը հորդորեց դիմել լրատվական ծառայություն:Անդրադառնալով իրեն աշխատանքից ազատելու մասին լուրերին` հայտնեց. «Ոչ, ես աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ»: Մեր այն հարցին, թե լուրեր կան, որիրեն ազատում են, քանի որլինելով օպերատիվ գծով պատասխանատու`չի տիրապետել ՔԿՀ-ներում իրավիճակին եւ «պրավալ էտվել», Մանուկ Միքայելյանը պատասխանեց, որ նման բան չկա ,ոչ մի «պրավալ» չկա:
Քնար Մանուկյան