Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ:
«Ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև մեր հանդիպումներն Իտալիայում: Մեր գործնական և անձնական շփումների ընթացքում մշտապես տպավորվել եմ Ձեր իմաստությամբ, տեսլականով և քաղաքական մեծ փորձով:
Պատրաստակամ ենք իրականացնել նոր ծրագրեր, որոնք առավել կընդլայնեն և կամրապնդեն մեր պետությունների միջև բազմոլորտ համագործակցությունը»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլային մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։