Ով է Գյումրիում ձերբակալված պաշտոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաշառք ստանալու կասկածանքով քրեական գործ էր հարուցվել Գյումրու սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկի նկատմամբ։

ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում նպաստից չզրկելու համար 2017-2018 թվականների ընթացքում պահանջել ու ստացել է ընդհանուր 63.000 դրամ կաշառք։

Նույն կնոջը 2019 թվականի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար էլ տեսուչը պահանջել է երկու ամսվա նպաստի գումարը՝ ընդհանուր 56.000 դրամ։ Հուլիսի 22-ին պահանջած կաշառքը վերցնելու պահին ոստիկանության ծառայողները բռնել են նրան ու բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ  տեսուչը կին է, հին աշխատակիցներից է: Վերջինիս անունը Ասյա է: Իրավապահները կնոջը դեռ չեն հարցաքննել: ArmLur.am-ին նաև հայտնի դարձավ, որ կնոջը դեռ մեղադրանք չի առաջադրվել: Մեղադրանք առաջադրելուց հետո միայն իրավապահները վերջինիս կհարցաքննեն, ինչից հետո պարզ կլինի՝ ընդունում է մեղադրանքը, թե ոչ:




Լրահոս