ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր պիլոտային ծրագիր. գործադիրն ուսումնասիրություն է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարությունը որոշել է ուսումնասիրություն կատարել եւ պարզել, թե հատկապես որ գերատեսչություններից եւ որ ոլորտներից են ամենից շատը դժգոհում քաղաքացիները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով կառավարությունը ներդրել է պիլոտային ծրագիր, եւ մեկ ամսվա ընթացքում կամփոփվեն տվյալ ուսումնասիրությունների արդյունքները: Գաղտնիք չէ, որ կան ոլորտներ կամ գերատեսչություններ, որոնցից քաղաքացիներն ամենից շատ են դժգոհում եւ նաեւ դժգոհում, թե հաճախ այդ մտահոգությունները տեղ չեն հասնում, եւ հարցերին լուծում չի տրվում: Նկատենք, որ քաղաքացիների կողմից բողոքներ եւ նամակներ հղելու պրակտիկան մեծ թափով եղավ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո, եւ այս առումով թվերն ավելի խոսուն են:

Օրինակ` 2018 թվականին, 2017-ի համեմատ, քաղաքացիների դիմումների թիվը 217 տոկոսով ավելացել է, իսկ միայն 2019 թվականի առաջին կիսամյակի դրությամբ այն արդեն 59 տոկոսով ավելի է, քանի 2017 թվականի ամբողջ հարցումների թիվը:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս