Երեւանում շարունակվում է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը: Իռլանդիա-Չեխիա հանդիպումից հետո ArmLur.am- ի հարցերին պատաստանեց իռլանդացիների հարձակվող Ջոնաթան Աֆոլաբին. «Հանդիպումը շատ բարդ ստացվեց: Շատ արագ խաղ էր եւ իրոք անչափ լավ է, որ կարողացանք երկու գոլ խփել` դուրս գալով կիսաեզրափակիչ: Պորտուգալիան շատ լավ թիմ է, եւ այդ խաղից ունենք մեծ սպասելիքներ: Կփորձենք անցնել նրանց»,- ասել է Աֆոլաբին:
Հիշեցնենք, որ Իռլանդիան հաղթեց Չեխիային 2:1 հաշվով եւ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակչում կմրցի Պորտուգալիայի հասակակիցների դեմ: Հիշեցնենք նաեւ, որ իռլանդացիների գոլերից մեկը առաջին խաղակեսում հեղինակեց հենց Աֆոլաբին:
Էդմոն Մարտիրոսյան