
Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ին հրաժարական էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանը, եւ այժմ նրա տեղը թափուր է: Մեկ տեղ էլ առկա է գիտնական-իրավաբանների ցանկում, որոնց էլ ընտրում է Ազգային ժողովը:
Եվ, ահա, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեկական հոգի պակաս է երկու թեւերից էլ, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկու կողմերն էլ այս հարցին կանդրադառնան արդեն սեպտեմբերին` արձակուրդից վերադառնալուց հետո:
Սակայն այս ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովը եւ Ազգային ժողովը կփորձի թեկնածուներ գտնել, քննարկել, սակայն հիմնական որոշումն եւ արդեն բուն ընտրությունը կկայանան աշնանը:
Մանրամասները` տեսանյութում