Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմնաև Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն և Մուշավան թաղամասերի բնակիչները հնարավորություն ունեն միանալու Beeline գերարագ՝ մինչև 100 Մբիթ/վրկ ինտերնետին՝ VDSL տեխնոլոգիայով։
«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երևանում: Արդեն էլ ավելի շատ թաղամասերի բնակիչներին հասանելի դարձավ նախկինից 20 անգամ արագ` մինչև 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ տանը: Նշեմ, որ ավարտին է մոտենում ֆիքսված ենթակառուցվածքների լայնածավալ բարելավման փուլը Երևանի կենտրոնում և հարակից թաղամասերում: Առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին» – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հանդիպելով Beeline-ի հավատարիմ հաճախորդինՋրվեժի նորացված Beeline-ի գրասենյակում`Քոչինյան 9/4հասցեով, ընկերության ղեկավար Անդրեյ Պյատախինը նրան հանձնեց COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:
Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 և COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչև 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչև 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբիթ/վրկ. արագությամբ: COMBO 3 և COMBO 4 փաթեթներում հասանելի է նաև ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչև 140 հեռուստաալիք:
Ինտերնետ արագության հասանելիությունը հասցեում կարելի է ստուգել 100.Beeline.am կայքում։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։