14-ամյա երեխայի մահվան հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել էր 14-ամյա երեխա, որը երկար տարիներ ոսկրային հիվանդություն է ունեցել, չի կարողացել քայլել:

Երեխայի մահվանից հետո բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն, եւ իրավապահները հետաքննություն են սկսել: 14-ամյա երեխայի մահվան պատճառները հասկանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նրա ազգականներից Թալաբանի Սադեյանի հետ, որը հայտնեց. «Երեխան երկար տարիներ ունեցել է ոսկրային հիվանդություն, չի քայլել, փորձել են բուժել, սակայն, ցավոք, հիվանդությունը խորացել է: Տանը ունի իրենից մեծ մեկ քույր, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում»:

Ըստ 14-ամյա երեխայի քեռու` Թալաբան Սադեյանի հետ կատարվածում իրենք բժիշկների մեղքը չեն տեսնում. «Բժիշկները ամեն ինչ արեցին երեխայի կյանքը փրկելու համար, բայց չստացվեց»:




Լրահոս