Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կրկին անդրադարձել է թիմի ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին․ «Ես հարգալից եմ եղել յուրաքանչյուրի հանդեպ։ Ես չեմ վիրավորել Գարեթ Բեյլին, ընդամենը ասել եմ, որ ակումբը զբաղվում է ֆուտբոլիստի տրանսֆերի ուղղությամբ։ Նա թիմի ֆուտբոլիստն է եւ ես միայն դա գիտեմ։ Հենց Գարեթը չցանկացավ մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին ես նրան ցանկանում էի ընդգրկել կազմում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ ակումբը ամեն ինչ կանի Բեյլին վաճառելու համար եւ նաեւ նշել էր, որ այդ տարբերակը երկու կողմերի համար էլ շահավետ է։ Ուելսցու ծառայություններով այժմ լրջորեն հետաքրքրված են չինական ակումբները, սակայն կան նաեւ խոսակցություններ, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել նաեւ ֆրանսիական ՊՍԺ- ում եւ մասը դառնալ Նեյմարի տրանսֆերի։
Էդմոն Մարտիրոսյան