Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել: Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մանավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու: Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղավածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծելու է գլխավոր քարտուղարություն:

Եվ մեր տեղեկություններով` այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն. կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունում նաեւ կրճատումներ են սպասվում: Ավելին, նախարարության ղեկավար կազմը հնաբնակ աշխատակիցներին հասկացրել է` փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին: Մի խոսքով, ՊՆ-ում լուրջ զարգացումներ են»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս