ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Ես ՀԱԹ-ի բնակիչ եմ, իմ թոռանը սեպտեմբերին պիտի դպրոց տանենք,  Բանգլադեշի 174 դպրոցն ենք տանելու: Գնացի էդ դպրոց, որ մի քանի լավ ուսուցիչներ կան, իրանց ասեմ, որ նկատի ունենան` սեպտեմբերին իրանց մոտ ենք տանելու: Ասեցին` արդեն էրեխեքին գրանցել են ու իրանց մոտ տեղ չկա, բայց տենց ո՞նց կլինի, հլը նոր մարտն ա, ու արդեն տեղ չկա՞:ԱՐԱՔՍՅԱ ՆԱՆՅԱՆ, 62 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24 N 1640-Ն  հրամանով հաստատված «ՀՀ  հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման եւ ազատման կարգը   հաստատելու եւ ՀՀ կրթության եւ գիտության  նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվակաի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» կարգի 2-րդ կետի պահանջի`  ընդունելությունը դպրոցում կատարվում է հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը, իսկ սովորողների ընդունելությունը այլ հաստատություններից` ուսումնական տարվա ընթացքում: Նույն կարգի 9-րդ կետի պահանջի համաձայն` «Պետական դպրոցի տնօրենը տվյալ վարչական տարածքում բնակվող երեխաներին (սովորողներին) ծնողի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ընդունում է դպրոց` ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ»:Ինչ վերաբերում է դասվարի «զբաղված լինելու» մասին  հայտարարությանը, ապա սովորողն իրավունք ունի սահմանված կարգով  ընդունվել  դպրոց եւ սովորել որեւէ դասվարի մոտ:Դասվարի ընտրության հարցում ծնողի ցանկությունը դպրոցի համար պարտադիր կատարման ենթակա պահանջ չէ:  Այն ընդամենը կարող է դիտարկվել դպրոցի տնօրենի կողմից:ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն էլ է արձանագրում, որ ընդունելության ժամկետը դպրոցներում սկսվում է հունիսի 1-ից եւ ավարտվում սեպտեմբերի 1-ին: Այդ դեպքում անհասկանալի է մնում ՀԱԹ-ում գտնվող 174 դպրոցում տիրող իրավիճակը: Հուսով ենք, որ հրապարակումից հետո նախարար Արմեն Աշոտյանը կզբաղվի տիկին Արաքսյայի բարձրացրած խնդրով:




Լրահոս