«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել 2019– 2023թթ. Հայաստանում ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման աջակցության պետական ծրագիր։ Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստան ներմուծել 30 հազար գլուխ ոչխարներ եւ այծեր։ Այդ նպատակով նախատեսվում է այս տարվա բյուջեում կատարել փոփոխություն, բայց թե որքան գումար է հատկացվելու ծրագրի իրականացման համար, անհայտ է»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում