
Ֆուտբոլի Հարավամերիկյան կոնֆեդերացիան որոշում է կայացրել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին խաղադաշտից հեռացնելու իրավիճակի վերաբերյալ, որը տեղի է ունեցել Չիլիի դեմ խաղում (2-1):
Խաղի 37-րդ րոպեին պարագվայցի մրցավար Մարիո Դիաս դե Վիվարը հեռացրել է արգենտինացիների ավագին և չիլիացիների կիսապաշտպան Գարի Մեդելին:
Որոշման պատճառը Մեսսիի ձեռքով հարվածն էր մրցակցին։
Որոշում է կայացվել մեկ խաղով որակազրկել արգենտինացի հարձակվողին և տուգանել 1500 դոլարով: Լրացուցիչ որակազրկում չի լինի։