Armlur.am-ին հասած տեղեկություննների համաձայն՝ զինվորը դիրքի ավագի հետ խնդիր է ունեցել, թեման թեժացել է, նախնական տվյալներով՝ մահացած զինվորը թողել, դիրքից փախել է, որից հետո նրան գտել են դիրքից հեռու՝ ծնոտի հատվածում հրազենային վիրավորում ստացած: Նախնական վարկածով զինվորը ինքնասպան է եղել, սակայն դեռ քննություն է ընթանում հանգամանքները պարզելու համար:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արցախում զինվոր է մահացել: