Գործադիրում արձակուրդային վիճակը սկսված է: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում, եւ նրա փոխարեն վարչապետի պարտականությունները կատարելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միեւնույն ժամանակ գործադիրում, կարծես թե, պասիվ վիճակ է, եւ այս օրերին ոչ մի որոշում չի կայացվել: Մասնավորապես, պաշտոնական տվյալները փաստում են, որ փոխվարչապետի կողմից վերջին անգամ որոշում է ստորագրվել հուլիսի 15-ին, իսկ վարչապետի կողմից էլ` հուլիսի 18-ին:
Դրանք վերաբերել են տարբեր գործուղումների եւ, իհարկե, պաշտոնյաներին արձակուրդներ տրամադրելուն: Իհարկե, այս շրջանում գործադիրը նաեւ նիստեր է անցկացնելու Ավինյանի նախագահությամբ, սակայն գաղտնիք չէ, որ այս շրջանում մեծամասամբ այդ նիստերն անցկացվում են փոխվարչապետերի մասնակցությամբ:
Վարչապետի վերադարձից հետո եւս պասիվ շրջանը մի փոքր կշարունակվի` ակտիվանալով միայն աշնանը: Նկատենք, որ խորհրդարանը եւս մեկնել է արձակուրդ, սակայն տարբեր պատգամավորներ այս ընթացքում մարզային հանդիպումներ են անցկացնում ընտրողների հետ` փորձելով ակտիվ պահել նրանց հետ կապը: