Կայացավ ՀԱՕԿ արտահերթ գլխավոր ասամբլեան, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը հեռացնել Օլիմպիական Կոմիտեի անդամակցությունից:
ՀԱՕԿ Գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի խոսքերով նման որոշում կայացվեց ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի թույլ տված սխալների եւ անօրինությունների եւ ՀԱՕԿ-ի հեղինակությանը հարված հասցնելու պատճառով. «Այս հարցը արդեն ձգձգվում էր մեկ տարի եւ վերջապես եկավ օրը սրան լուծում տալու համար: Իմ բոլոր զեկույցներն ունեն իրավական հիմք: Նրանք մեր անունը սեւացրել են նաեւ միջազգային ասպարեզում, եւ այդ ամենի համար քայլեր էր հարկավոր ձեռնարկել, ինչն էլ անում ենք մենք»:
Ասամբլեային ներկա 67 անդամներից 2-ը քվեարկեցն ձեռնպահ, 1-ը ` չմասնակցեց, իսկ մնացածը քվեարկեցին կողմ:
Ասամբելայի ընթացքում որոշում կայացվեց նաեւ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա ՀԿ-ին ժամանակավորապես ՀԱՕԿ-ի կազմի մեջ ընդգրկել, ինչն էլ ըստ Ռոստոմյանի լավ պատրաստվել է Տոկիոյի 2020 թվականին անցկացվող Օլիմպիական խաղերին, նա նաեւ հավելեց, որ մինչեւ 2020 թվականը փոփոխություններ չեն լինի. « ՀԱՕԿ- ի համար բռնցքամարտում գոյություն չունեն ֆեդերացիաներ, այլ կան միայն մարզիկներ ու մարզիչներ: Եթե մարզիչները արդարացնեն սպասելիքները ապա կշարունակեն աշխատանքը, եթե ոչ ապա չեն շարունակի: Այս ամենը պետք է, որ միավորի բռնցքամարտի ներկայացուցիչներին: Ոչ մի խտրականություն չի լինելու ով արժանի լինի կգտնի իր տեղը»,-ասել է Ռոստոմյանը:
Ավելի մանրամասն` տեսանյութում:
Gepostet von Futbalove/Ֆուտբալով/足球是爱 am Mittwoch, 24. Juli 2019
Էդմոն Մարտիրոսյան