ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ պատգամավորի ահազանգը հասավ իր վերջնակետին. 3 ոստիկան մեղադրայլի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի եւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի կողմից իրավապահներին հնչեցրած ահազանգի գործը հասավ իր հանգուցալուծմանը: Հունիսի 7-ին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել` նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ:

Այնուհետեւ Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ, որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, որից հետո գործը հասել էր ՀՔԾ -ին: Ավագանու անդամի հայտարարությունից հետո ոստիկանության Դավիթաշենի բաժնի երկու օպերլիազորներ էին ձերբակալվել, որից հետո ՀՔԾ-ն նրանցից մեկին ազատ արձակեց, իսկ մյուսին կալանավորեց: Այս հանգամանքը ոստիկանության Մաշտոցի բաժնի մի խումբ աշխատակիցների մոտ խիստ մտահոգություն էր առաջացրել: Ոստիկաններն իրենց գործընկերոջ կալանավորման դեմ բողոքելու համար աշխատանքից ազատման զեկուցագրեր էին գրել` հայտնելով, որ այսօր ոստիկաններն անպաշտպան են, եւ ավելի լավ է` համակարգից դուրս գան:

Ինչեւէ, 1,5 ամիս անց այս միջադեպի գործով նախաքննությունը ավարտվեց, եւ գործը ուղարկվեց դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միջադեպի գործով երեք ոստիկան է հայտնվել մեղադրյալի աթոռին: Մասնավորապես, Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հունիսի 7-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մի խումբ այլ աշխատակիցների հետ խոշտանգել է Լեւոն Ասրյանին։

Հրանտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հունիսի 7-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կազմել եւ շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փատաթղթեր, ինչպես նաեւ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել Լեւոն Ասրյանի իրավունքներին ու օրինական շահերին եւ պետության օրինական շահերին: Մհեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հունիսի 7-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ելնելով խմբային շահերից, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման ենթարկված անձանց հաշվառման մատյանում կեղծ տեղեկություններ է մտցրել:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս