
Հունիսի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԿԻԱ Սեռատո» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ Սեռատո»-ի վարորդը՝ 80-ամյա Սերյոժա Հաջաթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 23-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Ս.Հաջաթյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։