Անկարայում կրակել են Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Պոգանշեւի վրա, հաղորդում է Hurriet-ը:
Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է:
Հարձակում գործած անձը նախկին զինվորական է, որը հարձակումից հետո ինքնասպան է եղել:
Բելառուսի ԱԳՆ-ը հայտնել է, որ դիվանագետի վրա կրակել է հոգեպես անհավասարակշիռ քաղաքացին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: