Դատապարտյալին փրկելու հետքերով. ԱԱԾ-ի դասը` ՀՀ գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:

Իսկ ի՞նչ է պարզել ԱԱԾ-ն

Տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.–ին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ նշված դատավարական գործընթացին միջամտելու, այն է` դատապարտյալի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ընթացքում տվյալ վարույթին մասնակցող դատախազի կողմից դա չառարկելու, դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու դեպքում այն չբողոքարկելու եւ, դրանով պայմանավորված, դատապարտյալի համար ցանկալի արդյունքի ապահովմանը նպաստելու համար դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք:

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով` ավագ դատախազ Լ. Կ. -ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցընտրելու միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նախաքննությունը շարունակվում է:

Ո՞վ է Գ.Գ.-ն

«Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի այս բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես` որ դատապարտյալին է ցանկացել ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը պայմանական շուտ ազատել եւ նրա համար ցանկալի արդյունք ապահովել: Այսպիսով, ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգը, համադրելով իրավապահների ներկայացրած տվյալները` Գ.Գ.-ն, ամենայն հավանականությամբ, Գուրգեն Գալստյանն է, որի մասով քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մտել 2012 թվականի օգոստոսի 30-ին:

Իրավապահները Գուրգեն Գալստյանին մեղադրանք են առաջադրել, որ նա 2009թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ավազակային հարձակում կատարելու եւ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել Մանուկ Մանուկյանի, Արսեն Գրիգորյանի, ՌոմենԲարսեղյանի եւ Անուշավան Սահակյանի հետ,եւ իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս: Այնտեղ Ռոմեն Բարսեղյանը սպասել է ավտոմեքենայում, հսկել տարածքը, իսկինքը, Անուշավան Սահակյանը, Մանուկ Մանուկյանը եւ Արսեն Գրիգորյանը` դանակով, 9 մմ տրամաչափի «ATMAGA-2004-LIGHT» տեսակի գազային ատրճանակով զիվնած եւ դիմակավորված, կոտրել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մ.Մաշտոց փողոցի 32 հասցեում գտնվող տան դուռը, ապօրինի մուտք են գործել բնակարան եւ տանը քնած ամուսիններ Փորսոր Արջամի Նավոյանի եւՄոսկով Սաբրիի Ռավոյանի ձեռքերնուոտքերը կապելով, վերջիններիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Այս ամենի հետեւանքով Մոսկով Ռավոյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս, հափշտակել խոշոր չափի` 908 հազար դրամին համարժեք 1600 եվրո, 10000 ՀՀ դրամ, մեկ հատ 25000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս ու դիմել փախուստի:

Այսինքն` Գուրգեն Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավազակային հարձակում) նախատեսված արարքի կատարման համար: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 օգոստոսի 22-ին ամբաստանյալ Գուրգեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համարեւ այդ հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման` 10 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Նկատենք, որԳուրգեն Գասպարյանն իր դեմ կայացրած վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ եւ ՀՀ վճռաբեկ դատարան, բայց որոշումը մնացել է անփոփոխ:

Գլխավոր դատախազի հայտարարությունից 2 ամիս անց

Սակայն այս պատմության մեջ երկու ուշագրավ հանգամանք կա: Ըստ օրենքի` դատախազների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցում է ՀՀ գլխավոր դատախազը, սակայն դատելով իրավիճակից` ԱԱԾ-ն այնպիսի նյութեր է, այնպիսի ապացույցներ է ներակայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնակատարին այլ ելքչի մնացել, քան խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ.-ին ներգրավել որպես մեղադրյալ:

Ուշագրավ հանգամանք

Դեռես 2019 թվականի մայիսի 10-ին ԱԺ-ում «2018 թվականին դատախազության գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելովպատգամավորներիհարցերին, հայտնելէր, որ այսօրՀայաստանիդատախազությանհամակարգումկոռուպցիոնբաղադրիչչկա:

Ընդ որում, նա հիշեցրել էր,որ «երկրի վրա սրբեր չկան եւ դատախազները նույնպեսսուրբ չեն», բայց կրկին հավաստիացրել` իր գլխավորած կառույցում կոռուպցիոն բաղադրիչ չկա: Իհարկե, երկրի վրա «սրբեր չկան եւ դատախազները նույնպես սուրբ չեն», բայց կաշառք վերցնողը մարզային դատախազ չէ, որ, օրինակ, ասենք, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չէր կարող վերահսկել մարզի դատախազի գործունեությունը կամ նրա հնարավոր քայլերը: Այս դեպքում կաշառքը ստացել է, ըստ նախաքննական մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագդատախազը: Ստացվում է, որ գլխավոր դատախազի քթի տակ կաշառք են ստացել, եւ նա, մեղմ ասած, իրավիճակին չի տիրապետել, եւ ԱԱԾ-ի այս բացահայտումը, ոչ ավել, ոչ պակաս, անհարմար իրավիճակի մեջ է գցել ՀՀ գլխավոր դատախազությանը:

Քնար Մանուկյան




Լրահոս