![](https://armlur.am/wp-content/uploads/2019/07/Mig-29.png)
Ադրբեջանի ՌՕՈՒ-ին պատկանող ՄիԳ-29 օդանավը հուլիսի 24-ին` տեղի ժամանակով 22:00-ին, կորել է ռադարների էկրանից։ Այդ մասին հայտնում է Minval.az-ը:
Նախնական վարկածով` վթարի հետևանքով այն ընկել է Կասպից ծովը: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում օդաչուի որոնման համար: